Категория: Հայերեն էջեր

«Ադրբեջանցի» ստահակների մտացածին մեկնաբանությունները


ԶԼ տարբեր միջոցներում բազմիցս հանդիպել եմ «ադրբեջանցի» հորջորջվող կովկասյան թաթարների կամ, ինչը նույնն է, անդրկովկասյան թուրքերի (այսուհետև՝ կովթուրքեր)  մտացածին հերյուրանքներին՝  հայերին և Հայաստանը բացասական գծերով ներկայացնելու, Հայաստանի պատմությունը աղավաղելու նպատակով:

Նրանք դա փորձում են անել զանազան միջոցներով, դրանցից մեկը՝ տարբեր կայքէջերում կատարվող մեկնաբանություններն են: Միևնույն մեկնաբանությունը տարբեր անձանց կողմից, տարբեր կայքէջերում հայտնվելը ապացուցում է, որ կովթուրքական պրոպագանդան պետական մակարդակով մշակել է հատուկ դրույթներ, որոնցով առաջնորդվում են ոչխար կեղծարարները: Մեկ այլ ձև է՝ մեկնաբանություններում կամ հոդվածներում պարբերաբար, այսպես կոչված, «հակահայկական» մեջբերումներ գործածելը: Դրանք քաղում են տարբեր աղբյուրներից,  խմբագրում են ըստ հարմարության և ներկայացնում իբրև վերջնական ճշմարտություն:  Անշուշտ, կովթուրքերի այդ ստորությունները անպատասխան չեն մնում և նրանք ստանում են արժանի և փաստարկված հակահարված: Ես առիթ եմ ունեցել գրելու հոդվածներ կովթուրքերի այդ ստորությունների դեմ և՛ տարբեր կայքէջերում, և՛ իմ կայքէջում (ave-hayq4505.mypage.ru/:  Թվում է, ինձ այլևս ոչինչ չպետք է զարմացներ կովթուրքերի գործելակերպի մեջ: Բայց  novostink.ru/  կայքէջում հրապարակված novostink.ru/culture/96162-levon-adyan-moya-proshlaya-zhizn-snitsya-mne-po-nocham.html  հոդվածի մեկնաբանություններից մեկում ինձ զարմացրեց նրանց անսահման ստորությունը:  Խոջալուում կովթուրքերի կատարած ցեղասպանությունն իրենց իսկ ցեղակիցների նկատմամբ սքողելու և դրանում հայերին մեղադրելու համար կովթուրք ստահակը «վկայաբերում է» հայ հայտնի գրողի «խոստովանությունը», թե իբր գրողը ևս մասնակցել է կովթուրքերի կոտորածներին, ըստ որում, ստահակը նշում է այդ  և այլ «հայ» գրողի  գրքերի վերնագիրը, հրատարակության վայրը, թվականը, էջերը:  Այդ ամենն այնքան անհավանական ու անբնական էր, որ հնարավոր չէր չպատասխանել նման լկտիությանը:  Հունաստանում ապրելով և հնարավորություն չունենալով ապացուցելու նման գրքերի չգոյությունը, խնդրեցի Հայաստանի իմ լավ բարեկամներին օգնել ինձ (և, առիթից օգտվելով, մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում նրանց): Պատասխանը չուշացավ. կովթուրք ստահակի նշած գրքերը գոյություն չունեն, ինչին ոչ մի կանոնավոր մարդ չէր էլ կասկածի: Այդ «գրքերը» հորինվել են Ոչխարստանի  պետական պրոպագանդայի կողմից, հակահայկական բազմադեմ քաղաքականության շրջանակներում: Անդրկովկասի արևելքում ծվարած երկոտանի ոչխարներն ապացուցում են, որ իրենց լկտիությունն ու ստորությունը սահման չունի և մենք գործ ունենք թափթփուկների հետ, որոնց պետք է անընդհատ ցույց տալ իրենց գոյության բնական վայրը՝ աղբանոցը:  

 

Ս. ՍԱՅԱՍ

Обсудить у себя 1
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.