Ավարտել եմ Երևանի Լևոն Արիսյանի անվան 127 դպրոցը: 1970-1971 թթ. եղել եմ ուսուցիչ և դպրոցի տնօրենի տեղակալ դաստիարակության գծով Պարույր Սևակի ծննդավայրում:  1971-1972թթ. եղել եմ Հայաստանի Պատմության թանգարանի կրտսեր գիտաշխատող,  1972-1992 թթ.՝ Հայկական հանրագիտարանի հատուկ գիտական խմբագրության ավագ գիտական խմբագիր: Հայկական սովետական հանրագիտարանի (ՀՍՀ), Հայկական համառոտ հանրագիտարանի (ՀՀՀ) և «Հայկական հարց» հանրագիտարանի համար խմբագրել եմ 2 332  հոդված՝  3 494 450 նիշ ընդհանուր ծավալով (դա կազմում է 93 տպագրական մամուլ): Այդ հանրագիտարանների համար գրել եմ ավելի քան 70 հոդված, Գիտությունների կաճառի (ակադեմիայի) «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսում հրապարակել եմ հոդված՝ «Ապպիոս Կլոդիոսի դեսպանության հարցի շուրջ» (1982, № 4), հայկական մամուլում՝ հոդվածներ պատմության հարցերի և կակտուսների վերաբերյալ:

Այս կայքում հրապարակում եմ հոդվածներ և տարբեր նյութեր՝ երեք լեզուներով՝  հայերեն, հունարեն և ռուսերեն: