Категория: Հայերեն էջեր

ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ, ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ (2)

              


Շարունակություն

 2. Բարոյական հիմքեր:

   Խորհրդային իշխանության տարիներին կովկասյան թաթարները իրենց

նվիրաբերված հայկական տարածքներում վարում էին հայաթափման, հայկական մշակութային արժեքները ոչնչացնելու քաղաքականություն, այլ կերպ՝ ցեղասպանություն:

  «Ամենահայկական», աստվածաշնչային Նախիջևանում 1920 թ.հայերը կազմելեն բնակչության  95%-ը, 1988 թ.՝1%-ը, իսկ 2003 թ. այնտեղ հայ չի մնացել:Մի՞թե դա ճակատագրի ծաղր չէ. հայերի համար ստեղծված ինքնավարությունում հայ չի մնացել:

  Արցախի հայերինոչնչացնելուհրաշալիառիթէր1941-45 թթ. պատերազմը: ԱյդժամանակՂարաբաղի150 000 բնակիչներից  45 000-ը՝շուրջ1/ 3-ը, ուղարկվեցռազմաճակատ: Ինչպեստեսնումենք՝ԱբդուլՀամիդըևերիտթուրքերնունեցանիրենցարժանիաշակերտներն՝իդեմսկովկասյանթաթարների:

 ԱյդքաղաքականությանհետևանքովԴաշտայինՂարաբաղումհայչի մնացել:

Նույն ճակատագիրն սպասվում էր և Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:

  Հայկական տարածքները հայաթափ անելուց զատ, կովկասյան թաթարները ոչնչացնում էին արվեստի և մշակույթի հուշարձանները: Մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1600 հուշարձաններիցմիայն64-նէինմտցըվածպետությանկողմիցպաշտպանվողհուշարձաններիցուցակիմեջ:

  Հայաթափությունն ու հայ մշակույթի արժեքների ոչնչացումը տեղի էր ունենում ժողովուրդների «անխախտ բարեկամության» կարգախոսի տակ:

  Ինչպես միջնադարում Անգլիայում «ոչխարները կերան մարդկանց», այդպես Խորհրդային Միությունում «ժողովուրդների բարեկամությունը կերավ հայերին»:

  Հայաթափումն ու մշակութային արժեքների ոչնչացումն ուղեկցվում էր Լեռնային Ղարաբաղի հասարակական, տնտեսական, մշակութային և լուսավորական կյանքի բոլոր ոլորտների ոտնահարմամբ: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը մի քանի անգամ հարց է բարձրացրել, նույնիսկ ժողովրդական հանրաքվեներ է արել՝ միանալու համար Խորհրդային Հայաստանին: Սակայն խորհրդային լիատիրության տարիներին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում մի բուռ ազգաբնակչության արդարացի պահանջին:

Ընդ որում այդ պահանջը լիովին համապատասխանում էր կոմունիստների հռչակած ազգերի իքնորոշման իրավունքին: Դրան կովկասյան թաթարները պատասխանում էին նորանոր դաժանություններով հայերի հանդեպ:

  Եվ ահա, հավատալով, այսպեսկոչված, «վերակառուցման» և«հրապարակայնության» մասինԳորբաչովիդեմագոգհայտարարություններին, ԼեռնայինՂարաբաղիբնակչությունըորոշեց, որհասելէպահը, որվերջապեսկհասկանանիրեն, 1988 թ. փետրվարի20-իժողովրդականպատգամավորներիխորհրդինստաշրջանումորոշեց  վերամիավորվելմայրհայրենիքիհետ:

  Շատերը հիշում են, թե ինչ տեղի ունեցավ հետո. կովկասյան թաթարներն իրականացրեցին հայերի կազմակերպված կոտորածներ իրենց կազմավորման տարբեր քաղաքներում, ապա պատերազմ սանձազերծեցին Լեռնային Ղարաբաղի դեմ՝ նպատակ ունենալով վերջնականապես հայաթափել Ղարաբաղը:

  Իրենց տրված հայկական տարածքներում հայերին վերացնելով, Ղարաբաղի դեմ պատերազմ սանձազերծելով, կովկասյան թաթարներն ապացուցեցին, որ նրանք հեռու են բարոյական տարրական հասկացություններից և դրանով իսկ իրենց զրկել են  Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ունեցած բարոյական իրավունքից: Իսկ Լեռնային Ղարաբաղը և նրա ազատասեր բնակչությունը, իր արյան գնով, պատմա-կան հիմքերից զատ, նվաճել է նաև անկախ լինելու  բարոյական իրավունք:

3. Իրավական հիմքեր:

 Պատմական և բարոյական հիմքերից զատ, Արցախն իր անկախությունը նվաճել է նաև առաջնորդվելով ԽՍՀՄ և միջազգային իրավունքի սկզբունքներով:  

    ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը 1990 թ. ապրիլինընդունելէօրենք,  որըկարգավորումէրմիութենականորևէհանրապետությանդուրսգալըԽՍՀՄկազմից: Ըստայդօրենքի3-րդհոդվածի, եթեԽՍՀՄ-իցդուրսգալցանկացողմիութենականհանրապետությանկազմումկարինքնավարկազմավորում, ապաայնիրավունքուներհան-րաքվեիմիջոցովորոշելուիրկարգավիճակը: Եվահա, երբ«Ադրբեջանիհանրապետությունը» 1991 թ. օգոստոսինդուրսեկավԽՍՀՄկազմից, ԼեռնայինՂարաբաղըհռչակվեցհանրապետություն(ԼՂՀ)՝ԽՍՀՄկազմում, իսկ1991 թ. դեկտեմբերի10 –ինԼՂՀհանրաքվեովհռչակվեցանկախպետություն:

  Միջազգային իրավունքում կա երկու սկզբունք, որոնցով կանոնավորվում են տարբեր պետությունների, ժողովուրդների և ազգերի փոխհարաբերությունները:

Այդ սկզբունքներ են՝ տարածքային ամբողջականության սկզբունքը և ազգերի իրավահավասարության  ու ինքնորոշման իրավունքի սկզբունքը:

   1970 թ. Միջազգային իրավունքի սկզբունքների հայտարարության համաձայն, տարածքային ամբողջականության սկզբունքի էությունն է. «Յուրաքանչյուր պետություն պետք է ձեռնպահ մնա այլ պետության կամ երկրի ազգային միասնության և տարածքային ամբողջականության մասնակի կամ ամբողջական խախտման  ամեն մի գործողությունից»:

   Ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքի համաձայն յուրաքանչյուր պետություն պարտավոր է համատեղ և մասնակի աջակցել ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքի իրականացմանը համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության և օգնել Կանոնադրությամբ նրա վրա դրված այդ սկզբունքի իրականացմանը:  Ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ձևեր են հանդիսանում՝ ինքնիշխան և անկախ պետության ստեղծումը, անկախ որևէ պետությանը ազատորեն միանալը կամ նրա հետ միավորվելը, կամ ժողովրդի կողմից ազատորեն որոշված ցանկացած այլ

քաղաքական կարգավիճակի հաստատումը:                                       

 Առաջին հայացքից այդ երկու սկզբունքների թվացյալ իրարամերժությունը լուծվում է  վերը նշված հայտարարության այն սկզբունքով, որ պետությունների գործողություններում «ոչինչ չպետք է ...նպաստի ինքնիշխան և անկախ այն պետությունների տարածքային ամբողջականության կամ քաղաքական միասնության մասնատմանը և մասնակի կամ լրիվ խախտմանը, որոնք իրենց գործողություններում պահպանում են ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության  սկզբունքը»:                

   Այսինքն՝ տարածքային ամբողջականության սկզբունքը չի տարածվում այն երկրների վրա, որտեղ չի պահպանվում ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության  սկզբունքը:

 Վերը  տեսանք, և դա հայտնի է բոլորին, որ «Ադրբեջանի հանրապետությունը» իր գոյության 70 տարվա ընթացքում իրեն նվիրաբերված հայկական տարածքներում վարել է հայաթափման քաղաքականություն (ի դեպ, նման քաղաքականություն այժմ էլ վարում է ազգային փոքրամասնությունների՝ թալիշների, լեզգիների  և այլոց նկատմամբ), այլ կերպ ասած, նրա վրա չի տարածվում տարածքային ամբողջականության մասին սկզբունքը, քանի-որ այդ երկրում չի պահպանվում ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության  սկզբունքը:

    Հետևաբար, Արցախի Հանրապետության անկախություն նվաճելու  ամբողջ ընթացքը համապատասխանում էր և՛ ԽՍՀՄ, և՛ միջազգային օրենքներին ու իրավական առումով հիմնավորված է:

  Այսպիսով, Արցախի Հանրապետության անկախությունը խարսխված է պատմական, բարոյական և իրավական հիմքերի վրա:

  Այլևս ի՞նչ է պետք դեմոկրատիա և մարդու իրավունքներ քարոզող դիվանագետներին և քաղաքական գործիչներին՝ հասկանալու համար, որ Արցախի Հանրապետությունը նույնքան իրավունք ունի գոյություն ունենալու, ինչքան ցանկացած այլ երկիր:

                     

                                                                                                   Գրեց՝ Ս.ՍԱՅԱՍ  

 

 

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.