Категория: Հայերեն էջեր

ԱՌՆԵՏՆԵՐԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԼՐՏՈՑԸ (1)


Ամեն մի ժողովրդի մասին կարելի է գտնել և՛ դրական, և՛ բացասական կարծիքներ: Դա կախված է այն բանից, թե ո՛վ է այդ  կարծիքը հայտնող մարդը, քաղաքական ինչ գաղափարներ է դավանում և ինչ նպատակ է հետապնդում նա: Այդ կարծիքները իբրև մեջբերում գործածողները ևս հետապնդում են  որոշակի նպատակ՝  իրենց  այս կամ այն միտքը այլոց կարծիքներով լրացնելու, հաստատելու  համար: Այս դեպքում էլ է գործում մարդու էությունն ու հետապնդած նպատակների սկզբունքը:  Օրինակ, «ադրբեջանցիները», որոնց այսուհետև կանվանեմ նրանց իսկական՝ կովկասյան թաթարներ (կրճատ՝ կովթաթարներ) անունով, առնետների պես խլրտում  են  տարբեր աղբյուրների մեջ՝ գտնելու  մտքեր,  որոնք, ըստ  նրանց, «բնորոշում են»  հայերի և Հայաստանի  բացասական էությունը:

 

   Այդ առնետները, գտած նյութը տեղադրում են  համացանցում, կրկնօրինակում են մեկը մյուսից՝ առանց խորանալու մանրամասների մեջ՝  հերթական անգամ փաստելով իրենց տգիտությունը: Կանոնավոր մարդուն հասկանալի է, որ դա պարտվողի հոգեբանական վիճակն է ու հակազդեցությունը [անվանենք պարտվողի ախտանիշ (սինդրոմ)]. պարտվողը ցանկանում է ինչ-որ կերպ փոխհատուցել այն, ինչը չի կարողացել անել մարտադաշտում: Սակայն, ինչպես մարտի դաշտում, այնպես էլ համացանցում, կովթաթարներն ապացուցում են իրենց ոչնչությունը:

    Կովթաթար առնետները  «հակահայկական» մեջբերումները  «զտում են» երկու կարգի աղբյուրներից՝ ա. հայկական,  բ. ոչ հայկական:  Երկու դեպքում էլ նրանք ամբողջական աղբյուրից անջատում են իրենց հարկավոր միտքը, դարձվածքը կամ նախադասությունը և տեղադրում համացանցում: Կանոնավոր և կիրթ մարդը հասկանում է, որ դա խեղկատակություն է, սակայն  առնետների անկիրթ ցեղակիցներն այդ ամենն ընդունում են բառացի և լուրջ՝ սփոփելով իրենք իրենց, որը հայերը վատն են ևն:

    Իսկ ահա դրանցից մեկին ընդհանրապես չի հետաքրքրում, թե որտեղից է մեջբերումը, միայն թե այն  լինի հայերի դեմ: Այդ պակասամիտի անունն է՝ Բահրամ Բաթըև: Նրան շատերը գիտեն և գիտեն նաև, որ անբուժելիորեն տառապում է  գլխուղեղի բորբոքումով և մտագարությամբ: Որպեսզի խոսքերս մերկապարանոց չհնչեն, բերեմ մի օրինակ:  Նա, իր  հերթական   զրպարտչագրերից մեկում, բերում է մի կարծիք, որն իբր արտահայտել է ֆրանսիացի գիտնական դը Բանը  (հմմտ՝ www.vesti.az/news/157063): Սակայն, դը Բանին վերագրվող այդ արտահայտությունը  կովթաթարների այլ կայքերում բերվում է իբրև   ռուս դիվանագետ Մաևսկու  արտահայտություն (1):  Սա վկայում է  Բաթըևի ստոր, խղճուկ  էության, տգիտության, անլրջության և աչառության մասին:

Ակնարկի սկզբում նշեցի, որ այս կամ այն ժողովրդի մասին արտահայտված կարծիքը կապված է այն բանի հետ, թե ի՞նչ է ներկայացնում իրենից իր կարծիքն արտահայտող անձնավորությունը:  Այդ առիթով բերեմ մի օրինակ: Կովթաթարները  կայքից-կայք են արտատպում, ինչպես իրենք են ասում՝  «ռուս ուսումնասիրող»,   Վ.Լ.Վելիչկոյի կարծիքներն ու արտահայտությունները տարբեր ժողովուրդների մասին: Տեսնենք ո՛վ է այդ Վելիչկոն և ի՛նչ է ներկայացնում իրենից:

 

Վելիչկո Վասիլի Լվովիչ (1860-1903/1904), ռուս բանաստեղծ, հրապարակախոս  և ծայրահեղ ազգայնական ուղղության հասարակական գործիչ, սևհարյուրակայինների (2) վաղ ներկայացուցիչներից:

Ինչպես տեսնում ենք, նա ամենևին էլ ուսումնասիրող չէ, սակայն դա չի անհանգստացնում կովթաթարներին, կարևորն այն է, որ նա ունի հակահայկական կարծիքներ: Իսկ այդ կարծիքները ծայրահեղ ազգայնականի, այլ կերպ ասած՝ ֆաշիստի կարծիքներ են: Նա հակակրում էր ոչ միայն հայերին, այլ նաև հրեաներին՝ վերջիններիս անվանելով  «առավել այլազգի բոլոր այլազգիներից»: Այդպիսով, ֆաշիստ Վելիչկոյի կարծիքները չեն կարող լինել ժողովրդին բնորոշող չափանիշներ (3) և նրան պետք է ընդունել այնպես, ինչպես ընդունվում են Գեբելսը և նրա նման ֆաշիստ գաղափարախոսները:

-----------------

1. Թե ինչպես է ստացվել դա՝ այլ խոսակցության նյութ է:

2. «Ռուս ժողովրդի միություն» պատժիչ-միապետական, հետադիմական հասարակական  կազմակերպության   անդամներ Ռուսաստանում XX դ. սկզբին:

3.  Վելիչկոն  հակակրում էր հայերին նաև այն բանի համար,  որ, ինչպես նշում է նա.  «նրանք առավել առաջավոր էին, քան վրացիները»:

Հայկական հանրագիտարանի նախկին

ավագ գիտական խմբագիր

Սեդրակ Կրկյաշարյան             

               Շարունակելի

                                              

Обсудить у себя 1
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.